Միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման ծրագիրն ընթացքում է

«ՀայՌուսգազարդ» ՓԲ Ընկերության Տնօրենների խորհրդի որոշմամբ հաստատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծրագիրը, որը նպատակաուղղված է պոտենցիալ բաժանորդների գազաֆիկացման աշխատանքների ֆինանսավորմանը:

Ընկերության կողմից պարտատոմսերի թողարկման գործընթացը գնահատելու համար «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում «Կասկադ Ինվեստմենտս» բրոկերային ընկերության մասնակցությամբ:

Մեկ միլիարդ ընդհանուր ծավալով կորպորատիվ պարտատոմսեր թողարկելու նպատակով, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից մշակված «Արժեթղթերի գրանցման հայտարարագիրը» նախապատրաստվում է ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացմանը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am