Գլխավոր կապալառուի ընտրության մրցութային փաթեթը պատրաստ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի («Հրազդան-5») ներդրումային ծրագրի իրականացման գլխավոր կապալառու կազմակերպության ընտրության նպատակով ներկայումս «ՀայՌուսգազարդ» Ընկերության կողմից նախապատրաստվում է միջազգային մրցույթ: Մրցութային փաստաթղթերը մշակվում են գերմանական հայտնի խորհրդատվական «Ֆիխտներ» (FICHTNER) ընկերության կողմից, որը նույնպես ընտրված է մրցույթի արդյունքներով:

«ՀայՌուսգազարդ» վարչական շենքում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ընթացիկ հարցերի լայն շրջանակ է քննարկվել Ընկերության փոխտնօրեն Տիգրան Խաչատրյանի եւ «Ֆիխտներ»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Բեկի միջեւ:

Ըստ համաձայնեցված ժամանակացույցի` մրցութային փաթեթը պատրաստ է լինելու մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը, որից հետո կհայտարարվի Հրազդան —5-ի գլխավոր կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am