Գազամատակարարումը վերականգնվել է ամբողջական ծավալով
Օգոստոսի 21-ին ժամը 1.00-ին վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային վերանորոգման աշխատանքներ կատարելու հետ կապված:
Ներկայումս ինտենսիվ վերականգնողական աշխատանքներ են տարվում հիմնական գազատարի վրա, եւ ինչպես տեղեկացնում են Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունից, շրջանցելով վերականգնվող հատվածը, հնարավորություն է ստեղծվել վերականգնել Հայաստանի գազամատակարումը ամբողջական ծավալով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն