ՀՀ Կենտրոնական բանկի կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին շնորհվել է Բ վարկանիշ

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ձեռնարկությունների վարկանշման համակարգի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին շնորհվել է Բ վարկանիշ` Ընկերության վարկային պատմության, ֆինանսատնտեսական վիճակի վերլուծության եւ գործունեության որակական գնահատականի հիման վրա: Նշված վարկանիշը կարեւորվում է ՀՀ ֆինանսական շուկայում արդյունավետ գործունեություն ծավալելու տեսանկյունից` նպաստելով փոխառու միջոցների ներգրավմանը, այդ թվում կորպորատիվ պարտատոմսերի միջոցով: Այն հնարավորություն է տալիս, որպեսզի ՀՀ Կենտրոնական բանկը Ընկերության թողարկած պարտատոմսերը ընդունի որպես գրավ` բանկերի հետ ռեպո համաձայնագրերի կնքման ժամանակ, ինչն էլ իր հերթին թողարկված պարտատոմսերը երկրորդային շուկայում կդարձնի առավել իրացվելի:

ՀՀ-ում վարկանշված 33 ձեռնարկությունների շարքում Ընկերությունը գտնվում է առաջին եռյակում:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն նախապատրաստվում է իրականացնել պարտատոմսերի ավելի մեծ ծավալի թողարկում` հաշվի առնելով, որ պարտատոմսերի առաջին թողարկման ժամանակ դրանց նկատմամբ պահանջարկը գերազանցել է առաջարկին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am