Նոր բաժանորդների թվով հուլիս ամսվա ցուցանիշն ամենաբարձրն է
Ընթացիկ տարվա հուլիս ամսին փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6111-ով, որն ամենաբարձր ցուցանիշն է անցած յոթ ամիսների ընթացքում:
Տարեսկզբից գազասպառման համակարգում ավելացած բաժանորդների թիվը կազմում է 35 199:
2007թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազ է օգտագործում 474 054 բաժանորդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36