Զանգերի գերակշռող մասն առնչվում է ներտնային տեխնիկական սպասարկմանը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի արագ արձագանքման եւ 1–04 գազի վթարային ծառայության գրանցած տվյալների համաձայն, 2007 թ. երրորդ եռամսյակի ընթացքում հանրապետությունում գազ օգտագործող բաժանորդների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 2782 հեռախոսազանգ, որից 1697-ի դեպքում պատասխաններ են տրվել անմիջապես զանգը գրանցողի կողմից:

Մնացած 1085 զանգերին առնչվող հարցերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանումներին:Գերակշռել են ներտնային տեխնիկական սպասարկմանը վերաբերող հարցերը:

Հեռախոսազանգեր են գրանցվել նոր միացումների, անջատումների կամ վերամիացումների հետ կապված: Եղել են նաեւ գազի հաշվիչին եւ գազի ճնշմանն առչվող բողոքներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am