Գազահամակարգին է միացել 540 000-րդ բաժանորդը

Հուլիսի 8-ին հանրապետության գազաբաշխման համակարգին է միացել 540 000-րդ բաժանորդը: Տարեսկզբից գազասպառող բաժանորդների թիվը ավելացել է 23 766-ով:

Հանրապետության 940 բնակավայրերից գազիֆիկացված են 485-ը, որից 45-ը՝ քաղաքային, 440-ը՝ գյուղական համայնքներ: Տարեսկզբից գազաֆիկացվել է 12 գյուղ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ «Առանց կանխավճարի ակցիան» գործում է մինչեւ ս.թ. օգոստոսի 1-ը, համաձայն որի բնակիչ-բաժանորդների բնակարաններում կամ առանձնատներում գազի առեւտրային հաշվառքի սարքը կտեղադրվի առանց 40 հազար դրամ կանխավճարի:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am