Շարունակվում է Քաջարան — Արարատ գազատարի շինարարությունը
Շարունակվում են Քաջարան — Սիսիան — Անգեղակոթ — Ջերմուկ — Արարատ 197,4 կմ երկարությամբ 720 մմ տրամագծով նոր կառուցվող մայրուղային գազատարի շինարարական աշխատանքները:
Հուլիսի 1-ի դրությամբ հավաքակցված է 138.9 կմ խողովակաշար, որից 73 կմ՝ ընթացիկ տարում: Կառուցված են 180 կմ հարթակներ, մոտ 153 կմ խրամուղիներ, 38 կմ մոտեցման ճանապարհներ: Շինարարության աշխատանքներում ներգրավված են 8 կապալառու կազմակերպություններ: Կառույցն ապահովված է 720 մմ տրամագծով պողպատյա խողովակներով: Ըստ շինարարության ժամանակացույցի, գազատարի հավաքակցման աշխատանքները նախատեսվում է ավարտել նոյեմբերին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն