Տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի ընդհանուր ժողովը

Հունիսի 27-ին Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողովը: Ընկերության Բաժնետերեր են հանդիսանում ՀՀ էներգետիկայի նախարարությունը՝ 22,78 տոկոս բաժնեմասով, «Գազպրոմ» ԲԲԸ-ն՝ 72,16 տոկոս և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիան՝ 5,06 տոկոս:

Ընդհանուր ժողովը դիտարկել է Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2007թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:

Նշվել է, որ նկատելի դրական տեղաշարժեր են արձանագրվել Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության մեջ: Հաշվեկշռված ու պատասխանատու կառավարման, ինչպես նաեւ իրականացրած համալիր միջոցառումների շնորհիվ Ընկերությունն ապահովել է ֆինանսատնտեսական բարձր ցուցանիշներ եւ կայուն շահութաբերություն:


Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2007թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:

Օրակարգում քննարկվել և Ժողովի հավանությանն են արժանացել մի շարք այլ ընթացակարգային հարցեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am