Որոշում է ընդունվել կանոնադրական կապիտալի վերաբերյալ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում որշում է ընդունել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 7 276 057 բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալը մինչև 241 467 706 777,5 դրամ նվազեցնելուց հետո, թույլտվություն տալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետեր «Գազպրոմ» ԲԲԸ-ին ձեռք բերելու «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը 124 154 550 000 դրամ գումարով ավելացնելու նպատակով տեղաբաշխվող լրացուցիչ 24 700 000 սովորական անվանական բաժնետոմսերը` յուրաքանչյուրը 5 026,5 դրամ անվանական արժեքով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am