2008 թ.երկրորդ եռամսյակում տեխնիկական սպասարկում է իրականացվել բաժանորդների 89,8% մոտ

Հանրապետության տարածքում ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը 2008թ. երկրորդ եռամսյակում կատարել է 249 283 այցելություն կամ նախատեսվածի 89,8 տոկոսը:
37 731 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 63 650 ակտ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am