Ավանդույթ դարձած ֆուտբոլային մրցաշար

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած ֆուտբոլային մրցաշար` «Գազ դե Ֆրանս» ընկերության, «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ, «Գազպրոմբանկ» ԲԲ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆուտբոլային թիմերի մասնակցությամբ:

Ընկերական ֆուտբոլային խաղերը կկայանան սեպտեմբերի 18-21-ը Աբովյան քաղաքի մարզադաշտում:

Մրցաշարի բացումը և վիճակահանությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին ժամը 16.00-ին: Խաղերը կշարունակվեն սեպտեմբերի 20-ին` ժամը 11.00-ին:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am