Ernst&Young ընկերության պատվիրակությունը հյուրընկալվեց «ՀայՌուսգազարդում»

2008թ. հոկտեմբերի 30-ին Ընկերության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նահագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի եւ Ernst&Young Global Limited գործադիր տնօրեն Ջեյմս Թյուրլիի հետ:

Այսօր Ernst&Young Global Limited-ը աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է, որն իրականացնում է կորպորացիաների անկախ աուդիտ ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան, մատուցում է ծառայություններ հարկման ու իրավունքի, ինչպես նաեւ խորհրդատվական ոլորտներում:

Հանդիպման ընթացքում պարոն Թարլին տեղեկացրել է Ernst&Young Global Limited ընկերության երևանյան գրասենյակի բացման մասին: Ընդ որում, նա նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի դերն, իբրև Հայաստանում Ernst&Young Global Limited-ի առաջին և խոշորագույն կորպորատիվ պատվիրատու: Կողմերը գոհունակություն հայտնեցինլ համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ, կարծիքներ փոխանակել հետագա հեռանկարների շուրջ:

“Ernst and Young “ ընկերության պատվիրակությանը ընդունել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am