Ernst&Young ընկերության պատվիրակությունը հյուրընկալվեց «ՀայՌուսգազարդում»
2008թ. հոկտեմբերի 30-ին Ընկերության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նահագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի եւ Ernst&Young Global Limited գործադիր տնօրեն Ջեյմս Թյուրլիի հետ:
Այսօր Ernst&Young Global Limited-ը աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է, որն իրականացնում է կորպորացիաների անկախ աուդիտ ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան, մատուցում է ծառայություններ հարկման ու իրավունքի, ինչպես նաեւ խորհրդատվական ոլորտներում:
Հանդիպման ընթացքում պարոն Թարլին տեղեկացրել է Ernst&Young Global Limited ընկերության երևանյան գրասենյակի բացման մասին: Ընդ որում, նա նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի դերն, իբրև Հայաստանում Ernst&Young Global Limited-ի առաջին և խոշորագույն կորպորատիվ պատվիրատու: Կողմերը գոհունակություն հայտնեցինլ համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ, կարծիքներ փոխանակել հետագա հեռանկարների շուրջ:
“Ernst and Young “ ընկերության պատվիրակությանը ընդունել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
- Կառավարության ղեկավարն ընդունեց «Գազպրոմբանկ»-ի պատվիրակությանը
- 2008թ. ինն ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի կողմից վճարվել է շուրջ 16,1 մլրդ դրամ հարկ
- Նախապատրաստվում է Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագիծը
- «Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչև դեկտեմբերի 1-ը
- Առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ —ն զբացեղնում է երրորդ տեղը