Նախորդ տարվա համեմատ Աբովյանի ԳՍՊԿ-ում է 6 տոկոսով ավելի գազ է պահեստավորվել
2008թ. տասն ամիսների ընթացքում ՀՀ բաժանորդների հուսալի եւ անխափան գազամատակարարում ապահովելու նպատակով է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանում պահեստավորվել է 77 մլն խմ բնական գազ, ինչը 6 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
ԳՍՊԿ-ի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում ներդրվել է շուրջ 500 մլն դրամ՝ պլանային վերակառուցման ու վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար: Այդ աշխատանքների իրագործման արդյունքում մինչեւ տարեվերջ պահեստավորվող գազի ծավալը հնարավոր կլինի հասցնել մինչեւ 123 մլն խ.մ: Բարենպաստ պայմանների զարգացման եւ վերակառուցման ու վերականգնման աշխատանքների բարեհաջող ընթացքի դեպքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հնարավորություն կունենա մինչեւ 2013թ. վերջը պահեստավորել 250 մլն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն