Հոկտեմբեր ամսին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6368-ով

2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 560 205 բաժանորդ:

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6368-ով: Ըստ ամիսների այս ցուցանիշը լավագույն է տարվա արդյունքների մեջ: Հոկտեմբերի 31-ին գազահամակարգին միացվել է 560 000-րդ բաժանորդը:

Անցած տասն ամիսների ընթացքում գազահամակարգի ավելացած բաժանորդների թիվը կազմել է 43 933:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am