Հոկտեմբեր ամսին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6368-ով
2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 560 205 բաժանորդ:
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6368-ով: Ըստ ամիսների այս ցուցանիշը լավագույն է տարվա արդյունքների մեջ: Հոկտեմբերի 31-ին գազահամակարգին միացվել է 560 000-րդ բաժանորդը:
Անցած տասն ամիսների ընթացքում գազահամակարգի ավելացած բաժանորդների թիվը կազմել է 43 933:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36