«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մարեց առաջին թողարկման պարտատոմսերը
Սույն թվականի դեկտեմբերի 25-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մարեց 2007թ. հունիսին թողարկած 1000 000 000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 000 դրամ անվանական արժեքով, 18 ամիս մարման ժամկետով, 9% տարեկան տոկոսադրույքով, 100000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը:
Հիշեցնենք, որ Ընկերության` 2008թ. հուլիսին տեղաբաշխված 1000 000 000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով երկրորդ թողարկման պարտատոմսերը դեռևս գտնվում են շրջանառության մեջ և ցուցակված են Հայաստանի Ֆոնդային Բորսայի Abond ցուցակման մակարդակում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36