Այսօր բնական գազի մուտքը նշվեց Արմավիրի մարզի Արազափ համայնքում: Ընկերության կողմից ընթացիկ տարվա ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008 թվականի «Գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման» ծրագրով աշխատանքներ են իրականացվել թվով 109 օբյեկտներում: Վերականգնվել և կառուցվել է 150.0 կմ գազատարներ, կատարվել է 3.2 մլրդ. դրամի ներդրում:
Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Խաչատուր Բաղդասարյանի, ընթացիկ տարում գազիֆիկացվել է հանրապետության 38 նոր բնակավայր, որից 11-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից, իսկ 27-ը` ՀՀ բյուջեի և Կառավարության կողմից մշակված սոցիալական ծրագրերով: Արդյունքում գազիֆիկացված բնակավայրերի թիվը հասցվել է 510-ի, որից 465-ը գյուղական և 45 քաղաքային: Հնարավոր բաժանորդների թիվը ավելացել է 21.0 հազարով՝ կազմելով 675.0 հազար, իսկ փաստացի բաժանորդների թիվը 58.0 հազարով` կազմելով 574.0 հազար:
Ներկայումս 101.0 հազար տնտեսություններ ցանկության դեպքում կարող են դառնալ գազասպառող բաժանորդներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն