Ուսումնասիրվում է ներտնային տեխնիկական սպասարկման ծառայության որակը
2008թ. տարեսկզբից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ը պարբերաբար անցկացնում է բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման ուսումնասիրություն:
Ընկերության կողմից մշակված հարցաթերթիկների վերջին հարցումների համաձայն, 3580 հարցվածներից 100 տոկոս բնակիչ-բաժանորդներն ունեն կնքված պայմանագրեր, բաժանորդների 78,60%-ի մոտ կատարվել է տեխնիկական սպասարկում, 71,73-%-ի մոտ անցկացվել է հրահանգավորում: Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման որակը բավարար են գնահատել հարցվածների 55,87%-ը, ՆԳՀՏ սպասարկման նպատակի մասին տեղեկացված են եղել հարցվածների 92,93%-ը:
Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում հանրապետությունում կատարվել է 970333 բաժանորդի տեխնիկական սպասարկում կամ ծրագրավորված 1022994 այցերի 94,85%-ը: 50550 բաժանորդ չի սպասարկվել ՝ փակ դռների պատճառով:
Այցերի ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 215561 ակտ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36