ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության եւ «Գազպրոմ» ընկերության միջեւ ծավալվող համագործակցությունը` այն գնահատելով որպես արդյունավետ եւ հեռանկարային: Հանրապետության Նախագահն ու «Գազպրոմի» ղեկավարը քննարկել են նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին եւ շահագործմանը վերաբերող խնդիրներ:

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման եւ հայ-ռուսական բարեկամական կապերի զարգացման եւ խորացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Պատվո շքանշանով: Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին նման բարձր պատվի արժանացնելու համար, եւ իր հերթին բարձր գնահատել հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակն ու դրա հեռանկարները:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am