«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ —ն առաջատարներից է խոշոր հարկատուների ցանկում

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված 2009 թվականի ֆինանսական տարվա սկզբից հունվար-մարտ ամիսների տվյալներով, առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 3,395,528.8 հազար դրամ:

Ցանկի 16-րդ տեղում գտնվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ կողմից վճարվել է 481,194.5 հազար դրամ, 170 —րդ տեղում գտնվող «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 79,000.0 հազար դրամ, «Ավտոգազ» ՍՊԸ-ն (240-րդ տեղ)` 58,107.6 հազար դրամ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հետ հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի —Ջի» ՍՊԸ-ն հարկատուների ցուցակում զբեղեցնում է 119-րդ տեղը` 110,015.3 հազար դրամ վճարած գումարով:

Ֆինանսական տարվա սկզբից 3 մլն. դրամ և ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը՝ 390,000.0 հազար դրամ: Նշված ցանկի 31-րդ տեղը զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 49,000.0 հազար դրամ վճարած գումարով, 68-րդ տեղը «Տրանսգազշին» ՍՊԸ-ն`27,000.0 հազար դրամ վճարած գումարով: «Էյ-Ի —Ջի» ՍՊԸ-ն զբաղեցնում է 25-րդ տեղը` 52,000.0 հազար դրամ վճարած գումարով:


Ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը` 5805 աշխատողների թվով: 33-րդ տեղում «Տրանսգազ» ՍՊԸ-ն է` 768 աշխատող, 175-րդ տեղում «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 206 աշխատող, 294-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 131 աշխատող, 362-րդ տեղում «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ն` 106 աշխատող: «Էյ-Ի —Ջի» ՍՊԸ-ն զբաղեցնում է 25-րդ տեղը` 948 աշխատող:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am