Գեներատորի ստատորը տեղափոխվեց «Հրազդան-5»-ի հրապարակ
Հայաստանի էներգետիկ համակարգի «Հրազդան-5»-ի շոգետուրբինի խոշորագույն 300 ՄՎտ գեներատորի ստատորը, որն արտադրվել է դեռևս 1992թ. փետրվարին «Էլեկտրոսիլա» գործարանում, մինչ այժմ գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում:
Ստատորի փոխադրման քաշը կազմում է 196 տ, հատուկ տասնվեց սռնի ունեցող տրանսպորտյորի քաշը՝ 123,5 տ, գումարային քաշը՝ 319,5 տ, իսկ արտաքին չափսերը՝ 7450 x 3960 x 4180:
Ճանապարհային հաղորդակցության ենթակառուցվածքների հայտնի իրավիճակով պայմանավորված` սկսած 1992թ.-ից նշված աննախադեպ մեծ քաշի եւ չափի բեռի տեղափոխման բազմաթիվ փորձերն ավարտվում էին ապարդյուն, ինչի հետևանքով անգամ որոշ խոշոր էներգետիկ կազմակերպություններ հրաժարվեցին մասնակցել «Հրազդան-5»-ի նախագծում:
2008 թ. «Հրազդան-5»-ի տնօրինության կողմից ուսումնասիրվեց բեռի փոխադրման հնարավորությունները, որոնց հետևեցին բանակցություններն ու նախապատրաստական աշխատանքները: Բեռի փոխադրման տեսականորեն հնարավոր երեք տարբերակների քննարկման արդյունքում / օդային փոխադրում, ավտոգնացքով եւ երկաթգծով/ նպատակահարմարությունը տրվեց երկաթգծային փոխադրման տարբերակին հետևյալ երթուղով` Սանկտ-Պետերբուրգ-Կովկաս նավահանգիստ- Փոթի նավահանգիստ- Այրում կայան- «Հրազդան-5»-ի հրապարակ:
Այդ նպատակով «Էլեկտրոսիլա» արտադրող գործարանում մշակվեց փոխադրման նոր գծագիր, որը համաձայնեցվեց ՌԵՈՒ եւ բեռի փոխադրման բոլոր մյուս մասնակից կազմակերպությունների, ներառյալ Կովկաս-Փոթի լաստանավային փոխադրամիջոցների ներկայացուցչության հետ: Վերը նշված երթուղին մանրակրկիտ մշակվել էր մասնագիտացված կազմակերպությունների կողմից` հաշվի առնելով կոնկրետ հատվածների չափաքաշային չափումները եւ առավել բարդ հատվածներում / կամուրջ, թունել եւ ալն/ հատուկ վագոն-շրջանակի օգտագործման անհրաժեշտությունը: Լաստանավում բեռի տեղակայման եւ ամրացման հարցը համաձայնեցվել է նավի կոնստրուկտորների հետ:
Նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքների ու փաստաթղթային համապատասխան ձեւակերպումների, ինչպես նաև բեռի փոխադրման բոլոր մասնակիցների, առաջին հերթին, Հարավ-Կովկասյան երկաթուղու անձնակազմի հետ համախմբված ու համակարգված աշխատանքի արդյունքում 2009թ. մայիսի 5-ին 300 ՄՎտ գեներատորի ստատորը տեղափոխեց «Հրազդան-5»-ի հրապարակ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը
- Երևանում տեղի ունեցավ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը
- 2009 թ.առաջին եռամսյակում սպասարկվել է գազ սպառող բաժանորդների 91,4%-ը
- Ապրիլ ամսին տեղադրվել է 24 022 անվտանգության սարք
- Ապրիլ ամսին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 1024-ով