Ուսումնական վարժանքներ 1–04 ծառայություններում

Բնական գազի մատակարարման և սպառման ընթացքում ծագած արտակարգ իրավիճակների դեպքում մարդկային կյանքի պահպանման ու բնակչության նյութական վնասները նվազագույնին հասցնելու, հետևանքները արագ ու օպերատիվ վերացնելու, ինչպես նաև ընկերության տեխնիկական անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով ուսումնական վարժանքներ կանցկացվեն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 1–04 վթարա-կարգավարական բոլոր 42 ծառայություններում:

Ուսումնական վարժանքներ

Ուսումնական վարժանքներ

Ուսումնավարժանքները նախատեսվում է կազմակերպել արտակարգ իրավիճակների հրշեջ-փրկարարական, շտապ բուժօգնության և ոստիկանության ծառայությունների հետ համատեղ` «Բազմաբնակարան շենքի մուտքում կուտակված գազի պայթյունի հետևանքով բնակարանի փլուզում և արտակարգ իրավիճակի վերացում», «Բազմաբնակարան շենքերի բակում գազի հոտի առկայություն, որից հետո հրդեհի բռնկում ու արտակարգ իրավիճակի վերացում» թեմաներով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am