Դեկտեմբերի 13-ի երեկոյան ժամը 21:00-ից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:
Ինչպես պաշտոնապես տեկեկացվել է «ՀայՌուսգազարդ»-ին, գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս, „Մոզդոկ — Թբիլիսի“, „Օկտյաբրսկայա — Օլգինսկայա“, „Օկտյաբրսկայա — Օլգինսկայա —Չմի“ մայրուղային գազատարներից գազը դատարկելու եւ ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ: „ՀայՌուսգազարդ“-ը տեղեկացնում է, որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ պահեստային ռեզերվների հաշվին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն