Հանձնաժողովը սահմանեց բնական գազի նոր սակագները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 26-ի հրավիրած նիստում քննարկեց «ՀայՌոագազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և. բնական գազի բաշխման սակագների վերանայման վերաբերյալ հարցեր։

Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համաձայն, սահմանվել է ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 132000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից առաջարկված 136000 դրամի դիմաց, ամսական 10,0 հազար խորանարդ մետր եւ. ավելի սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետեւյալ բանաձևը՝
P = 243.13 * E
որտեղ՝ P — ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառողներին վաճառվող, 7900 կկալ/խորանարդ մետր ջերմարարություն ունեցող, բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
— ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է։
Հանձնաժողովի որոշումը ուժի մեջ է մտնում 2010թվականի ապրիլի 1-ից:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am