Կառավարության տրամադրած վարկը մարվում է ժամկետից շուտ

ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ միջև 16.10.2009թ. կնքված վարկային պայմանագրով 2009թ. նոյեմբերի 2-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրվել է 40.000.000 ԱՄՆ դոլարի վարկ` 6 ամիս մարման ժամկետով, 11% տարեկան տոկոսադրույքով:

Ընթացիկ տարվա փետրվարի 17-ի դրությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն տրամադրված վարկի գումարից ժամկետից շուտ մասնակի մարումներով ՀՀ ֆինանսների նախարարությանը ետ է վերադարձրել 30.956.080 ԱՄՆ դոլար` վճարելով ավելի քան 974.000 ԱՄՆ դոլար տոկոսագումար: Վարկի մնացորդը կազմում է 9.043.920 ԱՄՆ դոլար, ինչը ընկերությունը նույնպես նախատեսում է մարել մարման ժամկետից շուտ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am