«Հրազդան —5» —ում ավարտվեցին Անդրկովկասում խոշորագույն ծխատար խողովակի հավաքակցման աշխատանքները
«Հրազդան-5»-ի շինհրապարակում կառուցված 270 մ բարձրությամբ, 11400 մմ տրամագծով եւ 8 մմ պատերի հաստությամբ մետաղական փողը, որը հաշվարկված է 9 բալ սեյսմակայունության համար, խոշորագույնն է Անդրկովկասում: Ըստ մասնագետների, այն ամբողջությամբ հավաքակցվել է բետոնե խողովակին եւ ջերմամեկուսացվել:
«Հրազդան-5»-ի ծխատար խողովակը նախատեսված է արտանետվող գազերի համար, որի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն կնվազի ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն