Առաքվել է Հայաստանի էներգահամակարգի խոշորագույն տրասնֆորմատորը

Փետրվարի 6-ին Հայատան է առաքվել հանրապետության էներգետիկ համակարգի խոշորագույն տրանսֆորմատորը եւ բեռնաթափվել «Հրազդան-5» շինհրապարակում:

400 000 կՎԱ հզորությամբ 220/20 Կվ տրանսֆորմատորը նախատեսված է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի Հայաստանում առկա ամենահզոր շոգետուրբինի 300 ՄՎտ գեներատորի համար:
Տրանսֆորմատորի տրանսպորտային քաշը կազմում է 197 տոննա, որը արտադրվել է Զապորոժիեի Տրանսֆորմատորների գործարանում: Բեռի տեղափոխումն իրականացվել է ժամանակացույցի համաձայն երկաթգծով եւ հատուկ փոխադրամիջոցներով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am