2009 թվականին նվազել են բնական գազի ներկրման և իրացման ծավալները

Հանրապետություն ներկրված բնական գազի ծավալները 2009թ. ընթացքում նվազել են 19,7 տոկոսով՝ կազմելով 1809.3 մլն խմ՝ 2008թ.-ի 2254.4 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացման ծավալներն նվազել են 20,1 տոկոսով եւ կազմել 1660.8 մլն խ.մ՝ 2008թ.-ի 2079.0 մլն-ի դիմաց: Այդ թվում, բնակչության կողմից բնական գազի սպառումը նվազել է 6,1 տոկոսով եւ կազմել 553.2 մլն խ.մ՝ 2008թ.-ի 589.5 մլն-ի դիմաց:

Զգալիորեն նվազել է էներգետիկայի հատվածի իրացումը: Այն կազմում է 366.2 մլն խ.մ կամ 39,7 տոկոսով պակաս է, քան նախորդ տարում:
Նվազել են նաեւ արդյունաբերության իրացման ծավալները` կազմելով 259.7 մլն խ.մ եւ ԱԳԼՃԿ-ների կողմից սպառված ծավալները՝ կազմելով 305.6 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am