Վերանորոգվել են քամիներից և տեղումներից վնասված գազատարները

Վերջին օրերին հանրապետության տարածքում գրանցված ուժեղ քամիների և առատ տեղումների հետևանքով վնասված վերգետնյա գազատարների պատճառով խափանվել էր որոշ համայնքների գազամատակարարումը:

Գազաբաշխիչ ցանցերի շահագործման և սպասարկման վարչության տվյալներով, օպերատիվ աշխատնքների արդյունքում արդեն վերացվել են հետևանքները, վերանորոգվել են վնասված գազատարներն ու վերականգնվել է գազամատակարարումը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am