Ստուգաչափման է ենթարկվել 98 040 գազահաշվիչ
2009թ. ընթացքում ստուգաչափման է ենթարկվել 98040 բնական գազի կենցաղային գազահաշվիչ, որից թվով 3543 հաշվիչների վերաբերյալ մասնագիտացված լաբորատորիաների կողմից տրվել է«Արտաքին միջամտություն» եզրակացություն:
Չափագիտության ազգային մարմնի կողմից ընդունված կարգի համաձայն, բնական գազի կենցաղային հաշվիչների ստուգաչափումը կատարվում է 5 տարին մեկ պարբերականությամբ։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգում շահագործման մեջ գտնվող ստուգաչափման ենթակա բնական գազի կենցաղային հաշվիչների ստուգաչափումը իրականացնում է ՀՀ տարածքում առկա վերանորոգման ու ստուգաչափման մասնագիտացված և հավատարմագրված համապատասխան լաբորատորիաներով հագեցված «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ում և «Հայկազմգազ» ՄՁ ՓԲԸ-ում:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36