Աշխատանքներ են իրականացվում ստորգետնյա պահեստ-կայանում

Մարտի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանում փաստացի պահեստավորված բնական գազի ծավալը կազմում է 118 մլն խոր.մ:

Ստորգետնյա պահեստ-կայան

Ստորգետնյա պահեստ-կայան

Ներկայումս իրականացվում է երկու նոր ստորգետնյա հորերի շինարարություն: Հորատման աշխատանքներն այդ հորերում ավարտվել են, եւ դրանք գտնվում են լվացման փուլում: Եվս երկու հորերում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները: Միաժամանակ ավարտվել են նաեւ երկրորդ աղաջրագծի կառուցման եւ լվացման պոմպակայանի վերակառուցման ու ընդլայնման աշխատանքները, ինչը հնարավորություն կընձեռի զուգահեռ իրականացնել աշխատանքներ բոլոր 4 նոր հորերում:


ԳՍՊԿ-ի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել 678 մլն դրամ: Բացի այդ, ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել եւս 493,2 մլն դրամ՝ պլանային նախազգուշական աշխատանքներ իրականացնելու համար:


2009 թվականին այդ նպատակներով իրականացվել է շուրջ 1 մլրդ դրամի ներդրում:

Ընթացիկ տարվա վերջում ստորգետնյա պահեստարանի կանխատեսվող տարողությունը կկազմի 140 մլն խոր.մ, բայց շինարարական աղաջրի դուրս մղման համար անհրաժեշտ ժամանակի սղության պատճառով, բնական գազի պահեստավորման փաստացի ծավալը առայժմ կազմում է շուրջ 128 մլն խոր.մ, ինչը 10 մլն խոր.մետրով ավելի է, քան նախորդ տարեվերջյան ցուցանիշը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am