Խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «ՀայՌուսգազարդը»

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2010 թվականի ֆինանսական տարվա սկզբից հունվար-մարտ ամիսների տվյալներով, խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը` ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 5.242.306.7 հազար դրամ:Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները. ցանկի 19-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 669.886.3 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով, 473-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 34.761.3 հազար դրամ, 504-րդ տեղում է «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 33.031.1 հազար դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը ցուցակում զբաղեցնում է 94-րդ տեղը ՝ 180.967.3 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am