Ճգնաժամը նոր շեշտադրումներ է դնում առկա խնդիրների վրա

Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի հերթական նիստում «Գազաէներգետիկ ընկերության ֆինանսների կառավարման պրակտիկան հետճգնաժամային ժամանակաշրջանում» զեկույցով հանդես եկավ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ ֆինանսների և էկոնոմիկայի գծով Վահագն Առաքելյանը:
Ըստ նրա զեկուցման թեզերի, «ընկերության կառավարումը հետճգնաժամային ժամանակաշրջանում թոփ-մենեջերների առջեւ դնում է նոր խնդիրներ եւ նրանցից պահանջում ոչ սովորական լուծումներ: Ստեղծված իրավիճակում հատուկ կարեւորություն են ստանում ծախսերի արդյունավետ կառավարման հարցերը` ֆինանսական մուտքերի ծավալների նվազման պայմաններում: Գազաէներգետիկ ընկերությայն առանձնահատկությունը կապված է ծախսերի ընդհանուր կառուցվածքում կանոնավոր ծախսերի մեծ մասնաբաժնով, բաժանորդների /հասարակության/ առջեւ ստանձնած սոցիալական պատասխանատվությամբ: Ճգնաժամը նոր շեշտադրումներ է դնում առկա խնդիրների վրա եւ պահանջում ձևավորված պատկերացումների վերագնահատում:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով 2009 թվականին նվազել են Հայաստանի տնտեսության աճի տեմպերը: Համաշխարհային ճգնաժամը հատկապես կտրուկ անդրադարձավ արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների գործունեության վրա, դրա հետեւանքով նաեւ երկրի էներգետիկ ոլորտի վրա: 2009թ. գազի իրացման ծավալները 2008թ. համեմատ նվազել են 20,3%, ինչը իր ազդեցությունը թողեց Ընկերության զուտ շահույթի եւ հասույթի ծավալների վրա: Ստեղծված իրավիճակներում ընկերությունը կանգնեց մի շարք մարտահրավերների առջեւ. անհրաժեշտություն առաջացավ վերագնահատել իրացման շուկայի կառուցվածքը, երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը, իրացվելիության կառավարման խնդիրները, ծախսերի օպտիմալացումը, Ընկերության ֆինասական պարտավորությունների թույլատրելի մակարդակի սահմանումը:

Ընկերության հետագա զարգացման միտումները պայմանավորված են տեղական եւ միջազգային շուկաներում ստեղծված անբարենպաստ պայմաններով եւ պահանջում են վերանայել գործող մոտեցումները սակագնային քաղաքականության, իրացման շուկաների ընդլայնման, ներդրումային որոշումների ընդունման եւ երկարաժամկետ ֆինանսական կառավարման ուղղությամբ:»

Զեկույցներով հանդես եկան «ՆԻԻգազէկոնոմիկա» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Ն.Կիսլենկոն՝ «Ծախսերի կանխատեսում եւ օպտիմալացում. կառուցվացքային մոտեցումը եւ գործիքները» թեմայով, «Զապսիբգազ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Ս.Վեսելկովը՝ «Էներգետիկ ընկերության ծախսերի կառավարում հետճգնաժամային ժամանակաշրջանում՝ Համակարգերի սահմանափակման տեսության հիման վրա» թեմայով, PricewaterhouseCoopers ընկերության գործընկեր Ա.Բերեզնոյը՝ «Նավթագազային ընկերություններում ծախսերի կառավարման ռազմավարություն» թեմայով, KPMG ընկերության Կառավարչական խորհրդատվության բաժնի ղեկավար Խ.Պոլինսկին՝ «Նավթագազային հատվածում ծախսերի օպտիմալացում» թեմայով:
ԵԳԿ Կոմիտեի նիստի մասնակիցները անցկացրեցին նաեւ քննարկումներ հանդիպման ընթացքում առաջադրված խնդիրների շուրջ:

Նիստի աշխատանքների արդյունքները ամփոփեց «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ- Ֆինանսատնտեսական Դեպարտամենտի պետ, ԵԳԿ Նախագահության անդամ, օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի նախագահ Անդրեյ Կրուգլովը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am