«ՀայՌուսգազարդը» դարձել է համակարգաստեղծ էներգետիկ ձեռնարկություն
Նրա խոսքերով, «Կոնգրեսի շրջանակում գործում են մի քանի կոմիտեներ, մի քանի խմբեր: Ես խմբերից մեկի ղեկավարն եմ, որը կոչվում է „Օրենսդրություն, բանկեր եւ ֆինանսներ“: Մենք հավաքվում են սովորույթի համաձայն տարբեր վայրերում: Եւ այժմ ռուս-հայկական համատեղ „ՀայՌուսգազարդ“ ընկերության սիրալիր հրավերով մենք գտնվում ենք Երեւանում: Դա մեզ համար շատ հաճելի է, հատկապես, որ մեզ ընդունում է այս»ընկերությունը: Շատ հաճելի է գտնվել այս երկրում, որին մենք համարում ենք ընկերական եւ բարեկամական երկիր, եւ «Գազպրոմի» էներգետիկ քաղաքանության տեսանկյունից Հայաստանը, իհարկե, ունի շատ մեծ դեր: Մենք այստեղ ենք նաեւ, որովհետեւ «ՀայՌուսգազարդ» ընկերության զարգազման օրինակի վրա տեսնում ենք, թե որքան հաջող է զարգանում էներգետիկ ձեռնարկությունը եւ, փաստորեն, էներգակիրներից կախվածության մեջ գտնվող տարածաշրջանում այս ընկերությունը վերածվել է էներգիա արտահանող համակարգի եւ դարձել համակարգաստեղծ ձեռնարկություն: Այդ իսկ պատճառով այսօր մենք ակնկալում ենք լսել «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարությունից բիզնեսի վարման այդ փորձի մասին եւ մասնակիցների հետ հատկապես քննարկել այն հարցերը, որոնք առնչվում են ֆինանսների, տնտեսության, ձեռնարկության կառավարման հարցերի հետ, եւ որոնք վերջին հայտնի ճգնաժամային իրադարձություններից հետո դառնում է ակտուալ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36