ԵԳԿ-ի կոմիտեի նիստ «Էներգետիկ ընկերության ծախսերի կառավարում.հետճգնաժամային շեշտադրումներ» թեմայով

Ապրիլի 20-ին Երեւանում «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում տեղի կունենա Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի նիստը՝ «Էներգետիկ ընկերության ծախսերի կառավարում.հետճգնաժամային շեշտադրումներ» թեմայով:ԵԳԿ-ի Կոմիտեի աշխատանքներին կմասնակցեն գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից, այդ թվում «Գազպրոմ» ԲԲԸ,, Overgas, «Գազֆոնդ», «ՆԻԻգազէկոնոմիկա», «Զապսիբգազ» ՓԲԸ, «Բելգրազպրոմբանկ» ԲԲԸ, NGCC, Calyon Rusbank, BNP PARIBAS Siemens IT Solutions and Services (Siemens LLC), Deutsche Bank Comerzbank, Ingbank, Comita, KPMG, BDO,UBS, SIGESSE s.a., PricewaterhouseCoopers եւ այլ կազմակերպություններից:
Կոմիտեի նիստին ողջույնի խոսքով հանդես կգա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:
ԵԳԿ Կոմիտեի նիստի աշխատանքների արդյունքները կամփոփի «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ- Ֆինանսատնտեսական Դեպարտամենտի պետ, ԵԳԿ Նախագահության անդամ, օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի նախագահ Անդրեյ Կրուգլովը:

Справка

Եվրոպական գործարար կոնգրեսը միջազգային ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ. դեկտեմբերին Բոնն քաղաքում (Գերմանիա): ԵԳԿ կենտրոնական գրասենյակը տեղակայված է Բեռլինում: ԵԳԿ-ի կազմում ընդգրկված են ԵԱՀԿ 21 երկրներից 97 անդամ: ԵԳԿ-ի նախագահն է «Գազպրոմ» ԲԲԸ նախագահ Ալեքսեյ Միլլերը:
ԵԳԿ-ի նպատակներից են՝
• աջակցել ԵԱՀԿ անդամ-երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը,
• աջակցել ԵԱՀԿ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը,
• ապահովել պայմաններ մասնավոր բիզնեսի եւ քաղաքական շրջանակների միջեւ մշտական երկխոսության համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am