«Հրազդան-5»-ում ավարտվել է աշխատանքների կարեվորագույն փուլերից մեկը
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ամբողջությամբ ավարտվել են Հայաստանում եզակի եւ խոշորագույն 1000 տ/ժ գոլորշի հզորությամբ էներգետիկ կաթսայի ջրագոլորշային տրակտի վերակառուցման աշխատանքները (արտադրված է Տագանրոգի կաթսային գործարանում): Մոնտաժվել է մոտ 1600 տ սարքավորում, կատարվել են հետմոնտաժային հիդրավլիկ փորձարկումները: Հաջողությամբ իրականացվել են գոլորշաթթվածնային փչամաքրման եւ կաթսայի ջրագոլորշային տրակտի մաքրման աշխատանքները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36