Առաջին եռամսյակում սպասարկվել է գազասպառող բաժանորդների 95,5%-ը
Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը 2010 թվականի առաջին եռամսյակում փաստացի սպասարկել է 282 241 բաժանորդի՝ նախատեսված 295 565-ի դիմաց կամ 95,5%-ը:
32 416 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 84 861 ակտ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36