Ըստ Ա.Պոդմիշայլսկու` Հայաստանը գազի սակագնի հետ կապված շարունակում է մնալ արտոնյալ պայմանում
Հայաստանը գազի սակագնի հետ կապված շարունակում է մնալ արտոնյալ պայմանում. Ուկրաինայում 1000 խմ գազի միջին գինը 350 ԱՄՆ դոլար է, Բելառուսում` 200 դոլար, Մոլդովայում` 300, իսկ եվրոպական երկրներում գազի միջինացված գինը տատանվում է 325–330 դոլարի սահմաններում: Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վարչական տարածքում լրագրողների հետ ճեպազրույցում նման դիտարկում արեց «ՀայՌուսազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ, «Գազպրոմ» ընկերության մերձավոր արեւելքի հետ աշխատանքների վարչության պետ Անատոլի Պոդմիշայլսկին:«2006թ-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում 3 տարի անընդմեջ Հայաստանին գազ էր մատակարարվում 110 դոլարով: Եվ 2009թ-ի ապրիլի 1-ին, եւ 2010թ-ի ապրիլի 1-ին այդ թվերը վերանայվեցին` հասնելով մինչեւ 180 դոլարի: „Գազպրոմ“-ն, իհարկե, մաքսիմալ կերպով ջանում էր պահել նախկին գինը, բայց, ամեն դեպքում, գալիս է ժամանակ, երբ այլեւս տեղում կանգնել հնարավոր չէ, եւ ինչպես ՌԴ-ն, որտեղ գազի սակագները նույնպես բարձրացան, այնպես էլ Հայաստանը պետք է կարողանա հաղթահարել ստեղծված իրավիճակը», — ասաց Ա. Պոդմիշայլսկին` հույս հայտնելով, որ հասարակությունը ըմբռնումով կմոտենա «Գազպրոմ»-ի գործողություններին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36