«ՀայՌուսգազարդի» պարտատոմսերի առևտրի շրջանառության ծավալը կազմել է ավելի քան 51 մլն դրամ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ թողարկած յուրաքանչյուրը 50 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով 9,5% տարեկան տոկոսադրույքով 3 տարվա մարման ժամկետով արժեկտրոնային անվանական պարտատոմսերը շարունակվում են ակտիվ շրջանառվել «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ հարթակում: 2010թ. հունվարի 1-ից մինչեւ մայիսի 18-ը ընկած ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ պարտատոմսերի առեւտրի շրջանառության ծավալը կազմել է ավելի քան 51 մլն դրամ:
2009 թվականին Ընկերության կորպորատիվ պարտատոմսերի շրջանառությունը կազմել է շուրջ 439 մլն. դրամ, արժեկտրոններով վճարումը կազմել է 95 մլն. դրամ: Ընդ որում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերը միակ Abond-ն են կորպորատիվ պարտատոմսերի հայաստանյան շուկայում:
Բացի կորպորատիվ պարտատոմսերի թողարկումից, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ շուկայում իրականացնում է ներդրողի գործունեություն` շուկայում ձեռք բերելով պարտատոմսեր կարճաժամկետ իրացվելի միջոցների տեղաբաշխման համար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36