Սևանա լճի ափամերձ տարածքներում գազատարները կվերատեղադրվեն

23 հունիսի 2010, 12:00

Վերջին տարիներին Սևանա լճի մակարդակի առաջանցիկ բարձրացումը լուծում պահանջող խնդիրներ Է առաջացրել ափամերձ տարածքներում առկա կոմունիկացիաների շահագործման համար։Այդ նպատակով ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի և կապի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հրամաններով ստեղծված աշխատանքային խմբերն ուսումնասիրել են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հեռանկարային պատկերը և անհրաժեշտ միջոցառումների ծավալները։ ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009–2031 թթ. ծրագրի շրջանակներում, անհրաժեշտություն է առաջացել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից շահագործվող գազաբաշխիչ ցանցի վերատեղադրման աշխատանքներ իրականացնել Սևանա լճի ջրածածկվող եւ ողողման տարածքներում:Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց ջրածածկվող եւ ողողման գոտիներից գազատարների վերատեղադրման նպատակով նախատեսվում է 2010–11 թվականներին կառուցել շուրջ 8 կմ գազատար:

Նման աշխատանքներ կշարունակվեն նաեւ հետագայում՝ ջրի մակարդակի բարձրացմանը զուգընթաց:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am