Սպառողներին պետք է ցուցաբերվի օրինակելի սպասարկում

24 օգոստոսի 2010, 14:00

Օգոստոսի 24-ին հրավիրված կարգավարական խորհրդակցության ժամանակ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կ. Կարապետյանը հիմնական ուղղություններով ամփոփեց և ընդհանուր գնահատականներ տվեց ընկերության ընթացիկ գործունեությանը: Հատուկ ուշադրություն հրավիրվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ընթացող աշխատանքների ժամանակացույցին, ԳԳՄ-երում աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացման, ինչպես նաև համակարգում ֆինանսական հոսքերի օպտիմալ կառավարմանը վերաբերող խնդիրներին:

Կ. Կարապետյանը, ի թիվս մի շարք հանձնարարականների, առանձնահատուկ նշեց, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը պետք է կատարվի անհրաժեշտ մակարդակով, ապահովելով ազդանշանային սարքավորումների տեղադրման և սպասարկման գործընթացը: 1–04 վթարա-կարգավարական ծառայության աշխատանքներում պետք է ապահովվի բարձր կարգապահություն և որակ:

Կ.Կարապետյանի խոսքով, առաջիկա ձմռանը համակարգը իր սպառողներին պետք է ցուցաբերի օրինակելի սպասարկում` առաջնորդվելով «Ոչ մի պատահար բազմաբնակարան շենքերում» կարգախոսով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am