«ՀայՌուսգազարդ»-ը՝ երեխաներին
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հերթական նվիրատվությունը կազմակերպեց Հայաստանի մանկատներին: Երևանի, Գյումրու, Գավառի, Վանաձորի մի շարք մանկատներ և երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ մարզական գույք, համակարգիչ, հեռուստացույց, գեղարվեստական ու մասնագիտական գրականություն նվեր ստացան:Երեխաները մեծ ոգևորությամբ ընդունեցին նվերները և իրենց երախտագիտությունը արտահայտեցին երգ ու պարով: Իսկ հաստատությունների ղեկավարները միակարծիք էին, որ լավ գիրքը և լավ մարզասարքը կարող են էականորեն նպաստել երեխաների մտավոր ու ֆիզիկական դաստիարակությանը, և ավելի լիարժեք դարձնել նրանց առօրյան:
Լինելով հանրապետության ամենախոշոր ընկերություններից մեկը «ՀայՌուսգազարդ»-ը գիտակցում է իր պատասխանատվությունը նպատակային սոցիալական ծրագրերի իրականացման գործում: Սկսած 2001 թվականից, Ընկերությունը սոցիալական աջակցության բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր է իրականացրել մշակույթի, կրթության, սպորտի բնագավառներում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Սեպտեմբեր ամսվա նորությունները
- «Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչև 2011թ. ապրիլի 1-ը
- «ՀայՌուսգազարդի» ֆուտբոլային թիմը կհանդիպի Գերմանիայի դեսպանատան թիմի հետ
- «ՀայՌուսգազարդ»-ի համակարգի աշխատակիցները պարգևատրվեցին ՀՀ նախագահի կողմից
- Վերականգնվել է հանրապետության գազամատակարարումը
- Սեպտեմբերի 15-17-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը