«ՀայՌուսգազարդ»-ը շարունակում է պահպանել առաջին խոշոր հարկատու իր դիրքերը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2010թ. ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով:
Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 12,915,991.2 հազար դրամ:Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 30-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,657,605.6 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով: Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 119-րդ տեղը՝ 439,315.5 հազար դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36