Երրորդ եռամսյակում սպասարկվել է գազասպառող բաժանորդների
Հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կատարել է 854 336 ստուգայց: Բաժանորդների մի մասի մոտ արդեն կատարվել է տարվա կտրվածքով նախատեսվող պլանային երկրորդ ստուգայցը:Երրորդ եռամսյակում փաստացի սպասարկվել է 94 450 բաժանորդ՝ նախատեսված 99 503-ի դիմաց կամ 94,9%-ը:
Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 30 573 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Տարեսկզբից հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 92 400 ակտ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36