Հոկտեմբերի 11-ից ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային Ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ հոկտեմբերի 11-ից ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Ղազախ — Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Նախնական տվյալներով, աշխատանքները կտեւեն 3 օր:

Գազամատակարարման դադարեցումը գազասպառման շուկայում չի հանգեցնի փոփոխությունների:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am