2010 թվականին նվազել են բնական գազի ներկրման և իրացման ծավալները

ՌԴ-ից հանրապետություն ներկրված բնական գազի ծավալները 2010 թ. ընթացքում նվազել են 11,6 տոկոսով՝ կազմելով 1440.1 մլն խմ՝ 2009թ.-ի 1628.7 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացման ծավալներն նվազել են 18 տոկոսով եւ կազմել 1361.7 մլն խ.մ՝ 2009թ.-ի 1660.8 մլն-ի դիմաց: Իրացումը կատարվել է նաև ներքին պաշարների հաշվին:

Նախորդ տարվա համեմատ 14,9 տոկոսով նվազել է բնական գազի սպառումը բնակչության կողմից՝ կազմելով 471.0 մլն խ.մ՝ 2009թ.-ի 553.2 մլն-ի դիմաց: Զգալիորեն նվազել է էներգետիկայի հատվածի իրացումը: Այն կազմում է 145.2 մլն խ.մ կամ 60,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ: 11,2%-ով նվազել է սպառումը նաեւ այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 156.4 մլն խ.մ:
Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 270.8 մլն խ.մ, ինչը 4,3%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 4,2%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 318.2 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am