2010 թվականին կանխվել է 6984 պոտենցիալ դեպք

Հանրապետության ներտնային գազասպառման համակարգում անվտանգության գազազգայուն սարքավորումների տեղադրման շնորհիվ նվազեցվում է բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը: Մասնավորապես, 2010թ. ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 1–04 վթարա-կարգավարական ծառայությունները արձագանքել են 37 774 կանչի, որից 6984 կանչը վերաբերել է անվտանգության սարքերի գործարկմանը, որով էլ կանխվել է այդքան պոտենցիալ թունավորման կամ պայթյունի դեպքեր:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հ.Թադեւոսյանի կարծիքով, «այս թիվը պետք է անհամեմատ մեծ լինի, քանի որ ոչ բոլոր դեպքերում են բնակիչներն ահազանգում 1 — 04 ծառայություն»:
Հիշեցնենք, Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների ցանկում, որտեղ գազասարքերից օգտվելիս մարդկային սուբյեկտիվ գործոնը հնարավորինս նվազեցնելու, տեխնածին աղետները կանխելու նպատակով իրականացվում է անվտանգության համակարգերի զանգվածային տեղադրում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am