2010 թվականին՝ 89 ուսումնավարժական պարապմունք
Հայաստանի Հանրապետությունում բնական գազի մատակարարման և սպառման ընթացքում ծագած արտակարգ իրավիճակների դեպքում մարդկային կյանքի պահպանման ու բնակչության նյութական վնասները նվազագույնին հասցնելու, հնարավոր վթարների հետևանքները արագ ու օպերատիվ վերացնելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 1–04 վթարա-կարգավարական ծառայություններում ամեն տարի պարբերաբար անցկացվում են ուսումնական վարժանքներ:
2010 թվականի ընթացքում անցկացվել է թվով 89 ուսումնավարժական պարապմունք: Այդ թվում 82 պարապմունք անցկացվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղերի «1–04» վթարա-կարգավարական ծառայությունների անձնակազմի, 7-ը՝ «Տրանսգազ» ՍՊԸ եւ Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի անձնակազմերի հետ:Ուսումնավարժանքները նպատակ ունեն լայն իրազեկում ապահովել ազգաբնակչության համար: